24/12/2022 14:53
Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք է հրավիրվել
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք:
Հանրահավաքը կմեկնարկի ժամը 14:00-ին:
Հիշեցնենք՝ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը համաժողովրդական հանրահավաք էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հանրահավաքից առաջ կայցելի Արցախի տարբեր շրջաններ, հանդիպումների կունենա բնակիչների հետ, որից հետո նոր կկազմակերպեն հանրահավաքը: