24/12/2022 11:11
Ծանր վիճակում գտնվող 4 ամսական փոքրիկը Արցախից տեղափոխվել է Հայաստան (Տեսանյութ)
Արցախի «Արևիկ» բուժմիավորման նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքում գտնվող 4 ամսական փոքրիկը, որի առողջական վիճակը ծանր էր, այսօր տեղափոխվել է Հայաստան։
«Այսօր մենք միջնորդել ենք, որ 4 ամսական երեխան տեղափոխվի Հայաստան, քանի որ կարիք ունի անհապաղ բժշկական աջակցության։ Երեխային ուղեկցում են ծնողները, անհրաժեշտ բժշկական անձնակազմը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։