24/12/2022 11:46
Հայաստանը Վերին Լարսում կուտակված շուրջ 200 բեռնատար ունի
Հայաստանը Վերին Լարսում կուտակված շուրջ 200 բեռնատար ունի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։
«Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։
Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է»,- ասել է ՀՀ փոխվարչապետը: