24/12/2022 09:40
Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը: Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից:
«Հեռախոսային բանակցությունների ընթացքում Մակրոնն Ալիևին իր խիստ մտահոգությունն է հայտնել` կապված Հարավային Կովկասում լարվածության աճի հետ: Նա կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը», - ասված է հաղորդագրության մեջ: