24/12/2022 14:47
Ադրբեջանը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ. Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, թե իբր, Ադրբեջանը չի փակել Լաչինի միջանցքը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անարգել անցնում է:
«Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի՝ Լաչինի միջանցքով անցնող տրանսպորտային միջոցներ. Ադրբեջանի ղեկավարությունը, սա ներկայացնելով որպես մարդասիրության ակտ, վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է խորը հումանիտար ճգնաժամի մեջ, Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից և մուտք ունի միայն Կարմիր Խաչը», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մարուքյանը:
@HikmetHajiyev shows the @ICRC vehicles passing through the Lachin Corridor. Azerbaijani leadership by drumming it up as an act of humanism, confirms that Nagorno Karabakh is in a deep humanitarian crisis, the Lachin Corridor is blocked by AZ and ONLY Red Cross has access. pic.twitter.com/7bgpJiSXHf
— Edmon Marukyan (@edmarukyan) December 24, 2022