24/12/2022 11:59
ՌԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փուլային առաջխաղացման հույս ունի. Միխայիլ Գալուզին
Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փուլային առաջխաղացման հույս ունի, «ՌԻԱ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձևավորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համալիր կարգավորման ճանապարհային քարտեզը»,- ասել է դիվանագետը։
Գալուզինը նշել է, որ ՌԴ-ն ակնկալում է աստիճանաբար առաջ շարժվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանազատումը, մարդասիրական խնդիրների լուծումը։