25/12/2022 16:44
Հավատում ենք, որ ազնիվ հայորդիների ներուժով նորից հաղթանակ ենք ունենալու. Անդրանիկ Չաուշյան
Վերածննդի հրապարակում ելույթ ունենալով Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանը նշեց՝ իշխանության զիջողականության, սխալ քաղաքականության հետևանքով ժամանակավորաես կորցրինք Արցախի դարպասը, Արցախի պարիսպը՝ Աղավնոն:
«Չեմ ուզում առանձնացնել Աղավնոն, բայց այն խորհրդանիշ էր՝ հոգատարության, աշխարհասփյուռ համայնքի ջանքերի մարմնավորումն էր, ուզում եմ վարակիչ լինի Աղավնոյի օրինակը, բայց որ այլևս որևէ համայնք, միլիմետր հող չզիջենք»:
Անդրանիկ Չաուշյանը փոխանցեց նաև սփյուռքահայերի պատգամը՝ այն է՝ միշտ Արցախի կողքին են՝ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով:
«Հավատում ենք, որ ազնիվ հայորդիների ներուժով նորից հաղթանակ ենք ունենալու, ազատագրելու ենք բռնազավթված տարածքները, այնտեղ նորից մեր եռագունն է ծածանվելու»: