26/12/2022 17:52
Շրջափակված Արցախում ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, այդ թվում՝ երեխաներ․ Պլանային վիրահատությունները շարունակում են դադարեցված մնալ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Ընդերային լեյշմանիոզ» ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա, երեխան շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում:
«Հանրապետական բժշկական կենտրոնում» 10 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը՝ հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։