26/12/2022 13:20
Հայտնի են «Լավագույն հայկական բրենդ-2022» մրցանակաբաշխության հաղթողները
Մարքետինգի հայկական ասոցիացիան շարունակում է հանրության շրջանում հարցումներն ու տարեվերջին ներկայացրել է տարվա լավագույններին: Ընդհանուր՝ 14 անվանակարգ:
Տարվա բրենդի ընտրությունը կատարել է սպառողը, հարցումն իրականացրել է «Gallup»-ը։
Հայաստանի լավագույն մեղր արտադրող ընկերությունը «Մուլտի ագրոյի»՝ արդեն վաղուց որակի չափանիշ դարձած մեղրն է։
«Տարեցտարի ավելացող մեղվաընտանիքների թիվը երբեք համի ու որակի վրա չի ազդել», - ասել է Ռոզա Ծառուկյանը՝ նշելով, թե մեղրը համարում է բնության տված մանանա։
Տարվա լավագույն մարզա-առողջարարական համալիրը «Մուլտի Վելնեսն» է։ Այն առաջնորդվում է հասարակության բոլոր շերտերին հասանելի լինելու քաղաքականությամբ։
Համալիրում աշխատում են բարձր որակավորմամբ մարզիչներ։
Տարվա լավագույն ռեստորանահյուրանոցային համալիրը «Փարավոնն» է։ Տարվա բրենդ մրցանակին համալիրն արժանացել է յուրօրինակ շքեղության, ազնվական ճաշակի համար։
Տարվա լավագույն ոսկու մասնագիտացված առևտրի կենտրոնը «Մուլտի Գոլդն» է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։