«Այլևս չխայտառակել ձեզ և ամբողջ հայկական ֆուտբոլը». Արթուր Սողոմոնյանի պատասխանը` ՀՖՖ-ին

26/12/2022 10:51

«Այլևս չխայտառակել ձեզ և ամբողջ հայկական ֆուտբոլը». Արթուր Սողոմոնյանի պատասխանը` ՀՖՖ-ին


«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարություններին իր հարցազրույցից հետո, ինչպես նաև նշել, թե որոնք են լինելու իր գործողությունները, եթե «Փյունիկի» ներկայացուցիչը չընտրվի ՀՖՖ գործկոմի կազմում:

- Պարոն Սողոմոնյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հրապարակված Ձեր հայտարարությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն:

- Կյանքի փորձից գիտեմ, որ երբ գործ ունես մասնագետների հետ, երկխոսությունը կառուցվում է կոնկրետ փաստերի կամ տրամաբանական փաստարկների վրա և, ի վերջո, կարող է հանգեցնել լուծման։ Եթե գործ ունես դիլետանտների հետ, ապա պետք է պատրաստ լինել, որ նրանք կփորձեն երկխոսությունը տեղափոխել հուզական հարթություն ՝ օգտագործելով վիրավորանքներ և սպառնալիքներ, նման վեճերը, որպես կանոն, ոչնչով չեն ավարտվում:

Ցավոք, մենք այդպես էլ չստացանք ոչ մի լուրջ փաստարկ, որը կհերքեր ՀՖՖ ղեկավարության աշխատանքի մասին բարձրացրած խնդիրներից որևէ մեկը։ Փոխարենը, լսեցինք շատ վիրավորանքներ և սպառնալիքներ:

- ՀՖՖ-ն հայտարարել է, որ Ձեր դեմ քրեական գործ կհարուցի, ինչպես նաև դատարանի միջոցով կստիպի ներողություն խնդրել։

- Եթե նրանք իսկապես ունեն փաստարկներ, որոնք հաստատում են, որ ես սխալ եմ, հաճույքով ներողություն կխնդրեմ, քանի որ նրանցից ավելի շատ եմ հետաքրքրված հայկական ֆուտբոլի զարգացմամբ և դրա մեջ իմ փողերն եմ ներդնում, այդ իսկ պատճառով դատարան պետք չէ։

Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու սպառնալիքներին, ապա դրան վերաբերվում եմ որպես ՀՖՖ ղեկավարության հերթական դատարկ հայտարարության՝ անձամբ ինձ վախեցնելու նպատակով: Նման արձագանքը միայն մեկ անգամ ևս հաստատում է մեր իրավացիությունը:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սոցիալական հարթակներում տեղադրել է նաև այս իրավիճակի վերաբերյալ երկու տեսանյութ: Հասցրե՞լ եք դիտել դրանք:

- Այո, իհարկե: Ես հույս ունեի լսել ինչ-որ կառուցողական դիտողություններ, միգուցե մենք իսկապես ինչ-որ բանում սխալ ենք կամ չգիտենք։ Այնուամենայնիվ, բացի էմոցիոնալ արտահայտություններից ու մեր ակումբի հասցեին վիրավորանքներից ոչինչ չեմ լսել, ընդ որում` շփոթմունք է առաջացնում այդ աշխատակիցների ինքնությունը, ինչո՞ւ են հենց նրանք պատասխանում մեր խոսքերին, այն էլ`  նման տարօրինակ ձևով:

- Երկու ելույթ ունեցողները անձամբ են դիմել Ձեզ, նրանց ճանաչո՞ւմ եք:

- Պարոն Մելիքբեկյանի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի հետ ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է նրա խոսքերին, կարող եմ ասել, որ դա ավելի շատ նման էր ոչ քաղաքակիրթ, փողոցային կռվի, որը լցված էր ակնհայտ ստերով ու վիրավորանքներով: Ես, իհարկե, չեմ իջնի այդքան` այդ մարդու հետ շփվելու համար:

Կարծում եմ, որ նման տեսանյութից հետո շատերին պարզ դարձավ, թե ինչ ցածր մակարդակի մարդիկ են կառավարում ՀՖՖ-ն: Ամենակարևոր բանը, որ ես հասկացա այդ ամենը դիտելուց հետո, որ ֆեդերացիայում խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք:

- Իսկ ի՞նչ կասեք ԲԿՄԱ-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հայտարարությունների մասին:

- Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել այս մարզչին, բայց դիտելով այդ տեսանյութը` մեծ հիասթափություն ապրեցի։ Հաճելի չէր լսել խաբեությունը, որ պարոն Մելիքբեկյանը երբեք չի միջամտում ԲԿՄԱ-ի գործերին, ուզում եմ պարոն Նազարյանին հիշեցնել մեր վերջին խոսակցությունը, որում նա հակառակն էր պնդում։

Իմ կարծիքով, ճիշտ չէ նաև նրա կողմից գնահատական տալ «Փյունիկի» մարզչական շտաբի ընտրած աշխատելաոճին սեփական խաղացողների հետ, դա դուրս է մարզչական տարրական էթիկայի շրջանակներից։

Բայց ես ուզում եմ առանձին կանգ առնել նրա մեկ հայտարարության վրա: Այն բանից հետո, երբ պարոն Նազարյանը շատ էմոցիոնալ ասաց, որ միշտ առաջնորդվում է մարզական սկզբունքներով: Նա երկու անգամ կրկնեց, որ դիմելու է պարոն Մելիքբեկյանին` խնդրելով «Փյունիկ ՖԱ»-ի խաղացողներին չհրավիրել ԲԿՄԱ:

Այս արտահայտությամբ Ռաֆայել Նազարյանը ոչ միայն հակասում է ինքն իրեն, այլև կոնկրետ սպառնում է մեր ակումբին, ինչպես նաև ոչնչացնում է սպորտային սկզբունքները ամբողջ հայկական ֆուտբոլում։ Զարմանալի է նման սպառնալիքներ լսել Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչից։

Ուզում եմ հիշեցնել, որ ԲԿՄԱ-ն պարոն Մելիքբեկյանի մասնավոր բիզնեսը չէ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ունի նույն իրավունքները, ինչ մյուսները, անկախ նրանից` պարոն Նազարյանին դուր են գալիս մեր բողոքները ՀՖՖ-ի աշխատանքի հարցով, թե ոչ։

- Բայց, պարոն Սողոմոնյան, ՀՖՖ-ի նախագահը լիազորություն ո՞ւնի նման որոշումներ կայացնել։

- Որքան գիտեմ ՝ ոչ, պետք է ֆեդերացիայի գործկոմի հավանությունը։ Իմ տեղեկություններով` ՀՖՖ այսօրվա ղեկավարության հիմնական նպատակը դեկտեմբերի 28-ին իրենց լիովին լոյալ ու իրենց կողմից ամբողջությամբ վերահսկվող ՀՖՖ-ի գործկոմի ընտրությունն է: Եթե դա տեղի ունենա, ամբողջ իշխանությունը կհայտնվի Մելիքբեկյանի և Նիկողոսյանի ձեռքում, իրենք օրենքներ կընդունեն, իրենք կվերահսկեն դրանց կատարումը: Այսինքն` իրենք իրենց կհարցնեն, չի լինի ոչ մի տարակարծություն։ Նման իրավիճակում նրանք կարող են ընդունել ցանկացած օրենք, նույնիսկ այնպիսի անհեթեթ, ինչպես օրինակ, առանձին վերցրած ակումբին ինչ-որ իրավունքներից զրկելը։ Հայկական ֆուտբոլի պատմության մեջ արդեն նման իրավիճակ է եղել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցրել։

Հիանալի պատկերացում ունենալով այդ մարդկանց մասնագիտական մակարդակի մասին և իմանալով նրանց վերաբերմունքը գործին ՝ վստահ եմ, որ առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին պետք է մոռանալ։

- Գործկոմի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ձեր նախորդ հարցազրույցում Դուք նշեցիք, որ մեծ հավանականություն կա, որ մեր ներկայացուցիչը չի ընտրվի` ակումբի դիրքորոշման պատճառով։ Որո՞նք են լինելու Ձեր քայլերը, եթե արդյունքում մեր ակումբը ՀՖՖ գործկոմում ներկայացուցիչ չունենա:

- Ակնհայտ է, որ այս ընտրությունների նպատակը ոչ թե երկրում ֆուտբոլի զարգացման ու կառավարման կառույցի ամրապնդումն է, այլ ՀՖՖ գործկոմի ղեկավարության համար միանգամայն լոյալ, հարմարավետ կառույցի ստեղծումն է, այդ թվում` հաջորդ տարի կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին պարոն Մելիքբեկյանի ընտրությանը նախապատրաստվելու համար: Մեզ քաջ հայտնի է, որ պարոն Նիկողոսյանն ակտիվ աշխատանք է տանում, որպեսզի «Փյունիկի» ներկայացուցիչը չհայտնվի ՀՖՖ գործկոմի կազմում։

Ինձ համար դժվար է կանխատեսել, թե առաջիկա ընտրություններում ինչ դիրքորոշում կորդեգրեն ՀՖՖ-ում ձայնի իրավունք ունեցող անդամները, քանի որ շատերը չեն ցանկանում վիճել գործող ղեկավարության հետ կամ ինչ-ինչ պատճառներով կախված են նրանցից: Ուզում եմ միայն հիշեցնել, որ պարոն Մելիքբեկյանը տնօրինում է ոչ թե սեփական միջոցները, այլ այն միջոցները, որոնք իրավամբ պատկանում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր անդամներին։ 

Բայց եթե ՀՖՖ գործող ղեկավարությանը հաջողվի արգելափակել «Փյունիկի» ներկայացուցչի ընտրությունը ՀՖՖ գործկոմի կազմում, մենք, միևնույն է, կշարունակենք պայքարը հայկական ֆուտբոլում մաքրություն հաստատելու համար՝ որպես ՀՖՖ գործող անդամներ: Բացի դրանից, կաշխատենք հրապարակային դաշտում մեր դիրքորոշումը հանրությանը հասցնելու համար, որի կետերից մեկն է, որ պարոնայք Մելիքբեկյանն ու Նիկողոսյանը չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին և պետք է անհապաղ հրաժարական տան։

- Պարոն Սողոմոնյան, կցանկանայի՞ք ինչ-որ բան ավելացնել:

- Հուսով եմ, որ ՀՖՖ-ի ղեկավարությունն այսուհետ ավելի կոռեկտ կգտնվի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ: Անձամբ դիմում եմ նրանց համոզիչ խնդրանքով`այլևս չխայտառակել իրենց և ամբողջ հայկական ֆուտբոլը ցածրորակ, պատվիրված տեսանյութերով: Եթե կան կոնկրետ փաստարկներ կամ փաստեր, որոնք հաստատում են մեր պնդումների սխալ լինելը, մենք պատրաստ ենք լսել դրանք կամ գրավոր մեկնաբանություններ ստանալ, բայց երկխոսություն վարել այնպիսի ձևով, որն ընտրել է ՀՖՖ-ն, կառուցողական չէ։ Պատիվը ձեռք են բերում ոչ թե պաշտոնով, այլ միմիայն գործերով. խնդրեմ թող ասեն այս 3 տարվա ընթացքում ինչ գործեր են արել ու ինչ նվաճումներ են ունեցել:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան Այսօր, 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի Այսօր, 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան 02/01/2025 21:13 «Flyone Armenia»-ն հայտնվել է Մոլդովայի՝ երկրի տարածքում արգելվող ավիաընկերությունների ցանկում 02/01/2025 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան 02/01/2025 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն 02/01/2025 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին 02/01/2025 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է 02/01/2025 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել 02/01/2025 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 02/01/2025 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան 02/01/2025 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին 02/01/2025 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 02/01/2025 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը 02/01/2025 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան