Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Ֆիգարո

27/12/2022 17:21

Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Ֆիգարո


Ֆրանսիական հեղինակավոր  Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի  շրջափակմանն ու դրա պատճառներին: Հեղինակ  Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան», - Le Figaro-ի հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարը:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածն ամբողջությամբ:

«Մոտ հարյուր ակտիվիստներ տեղակայվել են Լաչինի միջանցքում՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հանքի շահագործմանը:

Մոտ հարյուր ադրբեջանցի քաղաքացիական անձինք ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով արգելում են բոլոր տեսակի փոխադրամիջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Բացահայտելով Ադրբեջանի իշխող ռեժիմին սատարող բազմաթիվ մարդկանց՝ հայերը մատնանշում են Բաքվի խորամանկությունը:

Շրջափակման վայրում՝ Շուշիի մերձակայքում, նկարահանված տեսարանում ինչ-որ գրոտեսկային բան կա: Մուշտակի մեջ փաթաթված և բարձրախոսով զինված ադրբեջանցի մի կին չարախոսում է Լեռնային Ղարաբաղում շահագործվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող հանքի թեմայով: Ձեռքում նա թափահարում է «խաղաղության աղավնին», որը կնոջ ձեռքի ճնշման տակ յուրաքանչյուր ցնցումից ճոճում է գլուխը: Թռչնին օդ նետելու պահին աղավնին անշարժ վայր է ընկնում գետնին:

Տեսարանը ծիծաղելի կլիներ, եթե չվկայեր հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին, ինչը դրսևորվում է դեկտեմբերի 12-ից Արցախի տարածքում 120 հազար հայերի մեկուսացմամբ։ Որքա՞ն կտևի շրջափակումը: Արցախում ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով՝ «ակտիվիստները» վրաններ են տեղադրել և ճանապարհի լայնությամբ մի իրական գյուղ են հիմնել։ Օրվա ընթացքում նրանց են միանում հարյուրավոր այլ քաղաքացիական անձինք, նրանք այնտեղ հեռարձակել են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ինչպես նաև կազմակերպում են տոնական խնջույքներ՝ ռուս խաղաղապահ զինվորականների հայացքի ներքո: 2020 թվականից ի վեր ստանձնելով հայկական անկլավը Երևանին կապող այս նեղ միջանցքի պահպանությունը՝ ռուս խաղաղապահ ուժերն անզոր են գտնվում՝ ճանապարհը բացելու հարցում։

Իշխանություններին հարող մարդիկ

Սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ցուցաբերող ակտիվիստներին դժվար չեղավ նույնականացնել: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հիմնվելով սովորական բաց աղբյուրների վրա, նշել է, որ այդ մարդկանց մոտ նախկինում շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության որևէ հետք չի հայտնաբերվել։ Լրատվամիջոցը, ընդհակառակը, նշում է, թե ինչ ընդհանրություն կա բոլոր այս ակտիվիստների միջև՝ «աջակցություն նախագահական ընտանիքին և հպարտություն Ադրբեջանի ռազմական հաջողություններով»։

Ավելին, «Իրավունքի և արդարադատության Թաթոյան կենտրոն» հայկական վերլուծական խումբը զեկույցում մատնացույց է արել, որ դրանցից շատերը կապված են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Այդ հիմնադրամը կառավարական մարմին է, որը գլխավորում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Միջանցքն արգելափակողների թվում են նաև Երիտասարդների աջակցության միության անդամները՝ մի ՀԿ, որը 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հասցեագրել է նամակ՝ շնորհավորելով նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Գորշ գայլերի» նշանը

Իրենց հերթին, ադրբեջանական լրատվամիջոցներն այդ մարդկանց ներկայացնում են որպես խիզախ ակտիվիստների: «Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ցույց է տվել իր ուժը, իր մշակույթը և իր հասունությունը: Եվ իր միասնականությունը»,-ուրախությամբ նշում է, օրինակ՝ Day.Az լրատվական կայքը՝ արգելափակման գործողությունը լուսաբանելու նպատակով միջանցքում տեղակայված բազմաթիվ լրատվամիջոցներից մեկը: «Երկրի հասարակական կազմակերպություններին, հանրային ակտիվիստներին, կամավորներին, լրագրողներին համախմբել է ազգային շահերի իրացման միևնույն մղումը»։

Միջանցքը շրջափակածների առաջին շարքերում Day.Az-ը չի վարանում հիշատակել ոմն Թելման Քասիմովին: Արժանանալով լրատվամիջոցների մեծ ուշադրությանը՝ այս մարդը 2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում ներկայացել է զինվորական համազգեստով, որի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Կեցցե՛ Ադրբեջանը: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Շարունակելով թերթել իր էջը՝ մենք կարող ենք նկատել, թե ինչպես է նա հպարտ կեցվածքով լուսանկարված Ռամիլ Սաֆարովի կողքին, ով Ադրբեջանում հերոս էր հռչակվել 2004 թվականին՝ ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ հայ սպային կացնահարելու համար:

Իր ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկում նույն Թելման Քասիմովը ցուցադրում է Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների խմբերի, մասնավորապես՝ հայերի դեմ բազմաթիվ բռնությունների պատասխանատվությունը ստանձնած «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական, աջ ծայրահեղական խմբավորման տարբերանշանը: Խմբավորման խորհրդանշանը՝ դեպի երկինք ուղղված երկու մատները և մյուս երեք մատներից կազմված դունչը, բազմիցս աչքի է զարնում միջանցքի շրջափակման լուսանկարներում։

Ոսկու ռազմավարական հանքավայրը

«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է»,- Le Figaro-ի հետ զրույցում նշում է Արցախի պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ «Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան»,- հարցադրում է անում պետնախարարը՝ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող հանձնաժողովին՝ ապացուցելու, որ հանքարդյունաբերության իրականացման համար անհրաժեշտ բոլոր բնապահպանական պայմանները պահպանվում են։

Ոսկու հանքը, որին վերաբերում է խոսքը, Կաշենի հանքավայրն է, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։

«Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Բայց Արցախի համար դա մեզ մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է», - նշում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ «Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»։  

ՍիվիլՆեթը, որը հայկական անկախ լրատվական գործակալություն է, բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարությունը վերջերս վաճառել է Կաշենի հանքավայրի շահագործման արտոնագիրը բրիտանական մի ընկերության։ Արդյոք պե՞տք է կապ տեսնենք ակտիվիստների՝ հանքի շահագործումից հայերին զրկելու պահանջի հետ՝ իհարկե բնապահպանական նկատառումներով։

Ակտիվիստներն իրենց հերթին հայտնել են մինչև վերջ գնալու իրենց պատրաստակամության մասին։

«Ոչ ոք մտադիր չէ նահանջել։ Մեր ժողովուրդը պատրաստ է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին», - դեկտեմբերի 22-ին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է Թելման Քասիմովը։ «Ես չեմ պատրաստվում տևողության հետ կապված կանխատեսումներ անել։ Կարող եմ միայն հաստատել, որ չնայած ցրտին, Լաչինի ճանապարհին ցույցի դուրս եկած մարդկանց վճռականությունն անսասան է»»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:26 Ժնևում ընթանում են Իրանի և «եվրոպական եռյակի» բանակցությունները Այսօր, 20:07 Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն Այսօր, 19:58 Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:52 Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին․ Փաշինյան Այսօր, 19:34 Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները Այսօր, 19:16 Միրզոյանը Վաշինգտոն է մեկնում, Բլինքենի հետ է հանդիպելու Այսօր, 19:11 Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ․ Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան ․․․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 19:04 Խաղաղությունը չի՛ ենթադրում ոչնչացում․ Բագրատ Սրբազան Այսօր, 18:50 Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում վարժանք են անցկացնելու Այսօր, 18:32 Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Ալեն Սիմոնյան Այսօր, 18:27 ՆԳՆ-ն՝ Երևան-Մեղրի ճանապարհին ավտոպատահարի և պատգամավորի մահվան մասին Այսօր, 18:18 Ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Այսօր, 18:11 Արարատում ու Թալինում մառախուղը պահպանվում է Այսօր, 17:56 Արմեն Գրիգորյանն իրանական պատվիրակության հետ է հանդիպել Այսօր, 17:42 Կառավարությունից չեն հստակեցնում՝ մինչ խաղաղության պայմանագրի կնքո՞ւմը, թե՞ դրանից հետո են պատրաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը Այսօր, 17:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը Այսօր, 17:14 Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացնելու Այսօր, 17:00 Հայ դատը քայլեր է ձեռնարկում՝ բարձրացնելու իրազեկվածությունը հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի գործողությունների վերաբերյալ Այսօր, 16:44 Արթուր Հովհաննիսյանը վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում է նախաձեռնել Այսօր, 16:25 Ազատամուտում հրազենային միջադեդեպ՝ ճակատագրական ելքով. կասկածյալը ձերբակալվել է Այսօր, 16:22 Հայաստանում կյանքը եռում է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:04 Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. տեղի է ունեցել Փաշինյան-Կոշտա հեռախոսազրույց Այսօր, 15:59 Քանաքեռ-Զեյթունում կառուցվող էլիտար շենքում վերելակն ընկել է հորանը. կա տուժած Այսօր, 15:50 Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին Այսօր, 15:48 Իրանը դեմ է սահմանների ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. Արա Շահվերդյան Այսօր, 15:27 Երևանում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ, շրջաններում սպասվում է թույլ ձյուն Այսօր, 14:57 Օրգանական մեղր AUREA. բիզնես՝ ընտանեկան 35 տարվա մեղվապահական ավանդույթներից (Լուսանկարներ, Տեսանյութ) Այսօր, 14:50 Ուրախացել է, որ կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ. ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան Այսօր, 14:43 Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր. Անահիտ Ավանեսյան Այսօր, 14:41 Արտաշավանի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազը հանձնել է իրավասու դատարան Այսօր, 14:39 Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի Այսօր, 14:33 Հարավային Կովկասի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իրանի ԱԳՆ Այսօր, 14:23 Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը Այսօր, 14:20 Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Այսօր, 14:16 Ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա. Աշոտյան (Տեսանյութ) Այսօր, 14:10 Ամոթի փոխարեն սանձարձակությունն ու այլասերությունն ազատության, իրավունքի ու համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում. Արշակ Սրբազան Այսօր, 14:06 Ի գիտություն Գևորգ Պապոյանի՝ առանց մաքսատուրքի ներմուծված կարագի գինը փոփոխվել է. 12-ամսում թանկացել է 9.1%-ով, իսկ միայն դեկտեմբերին՝ 5.5%-ով Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ