27/12/2022 16:57
Սևանա լճի մակարդակը 2022 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից ցածր է 14 սմ-ով
Հիդրօթեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ դեկտեմբերի 19-25-ը
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.29մ (25․12.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14սմ-ով։
2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³։
Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 162.318մլն. մ³: