27/12/2022 18:25
Բայրամովն Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է որակել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Արցախի հանրապետության կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը։
«Գաղտնիք չէ, որ ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագային։ Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ այդ առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցություններ ենք վարում հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերից ելնելով»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Բայրամովը։