27/12/2022 12:54
Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախ հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի հասցված դեղորայքը կբավարարի 10 օրվա պահանջարկը, հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից:
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է Հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը», - նշված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը։