27/12/2022 19:17
«Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում հարցերը լուծել երկխոսության միջոցով, ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը»․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ Լաչինի միջանցքի մասին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Twitter-ում գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցությունից»,- նշված է գրասենյակի՝ Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: