27/12/2022 13:51
ՀՅԴ-ն «Իրական մեղավորը» խորագրով երթ կիրականացնի
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 15։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նախաձեռնել է երթ, որը կմեկնարկի Մատենադարանի հարակից հատվածից և կավարտվի ՀՀ Կառավարության շենքի դիմաց։
«Երթը կրում է «Իրական մեղավորը» խորագիրը և նպատակ ունի ցույց տալու, որ իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուները ՀՀ փաստացի իշխանություններն են, որոնք, սակայն, որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում 2 շաբաթից ավել ամբողջական շրջափակաման մեջ գտնվող Արցախի և մայր հայրենիքի հետ կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ։
Միացի՛ր երթին նաև դու, քո պահանջը ներկայացրու պատասխանատուներին», - ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակի հաղորդագրության մեջ։