27/12/2022 13:15
Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, ապա շրջափակման մեջ պահել․ տարօրինա՞կ չէ. Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանքը փակած ադրբեջանցիների պարից։
«16-րդ օր, Լեռնային Ղարաբաղից Հայաստան ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Մատակարարման միակ ուղին՝ 120 հազար մարդու համար, որից 30 հազարը՝ երեխա:
Ադրբեջանն իրավունքներ և անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, ապա արգելափակել և շրջափակման մեջ պահել։ Տարօրինա՞կ չէ», - «Թվիթեր»-ում գրել է Մարուքյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես «բնապահպաններ», փակել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Day 16, the road from Nagorno Karabakh to Armenia, the Lachin Corridor, remains blocked by Azerbaijan. The only supply route for 120k people of which 30k children. AZ promised rights and security guarantees to NK people, then blocked them and keps under siege. Isn't it weird? pic.twitter.com/HiY8SEYAME
— Edmon Marukyan (@edmarukyan) December 27, 2022