28/12/2022 19:40
Մերձարևելյան շնչառական համախտանիշ. Կանխարգելման մեթոդներ
Մերձարևելյան շնչառական համախտանիշը վարակային հիվանդություն է, որը կարող է բարդանալ ծանր թոքաբորբով։
Մերձարևելյան շնչառական համախտանիշը տարածման բնույթով և տեղայնացմամբ նման է կորոնավիրուսին։ Համախտանիշը կարող է հայտնաբերվել տարբեր տեսակի կենդանիների, այդ թվում՝ թռչունների և կաթնասունների օրգանիզմներում։ Դրանք նաև ներառում են այն վիրուսները, որոնք առաջացնում են ընդհանուր մրսածություն։ Մերձարևելյան շնչառական համախտանիշ հարուցող վիրուսը նախկինում երբեք չի հայտնաբերվել մարդկանց օրգանիզմում։
Վարակի ախտանիշները հաճախ ներառում են մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կամ տենդ (սովորաբար՝ 38°C գերազանցող), հազ, հևոց և թոքաբորբ։ Այլ ախտանիշներից են մկանացավերը, փորլուծությունը, սրտխառնոցը և փսխումները։
Հիվանդությունն առաջին անգամ գրանցվել է 2012-ին և բռնկումը ներառել է աշխարհի ավելի քան 2200 մարդկանց, ովքեր ապրել կամ ճանապարհորդել են Մերձավոր արևելքի երկրներ կամ ունեցել են վարակված մարդկանց հետ ուղղակի շփում։
Մերձարևելյան շնչառական համախտանիշը համարվում է մահացության բարձր ելքով հիվանդություն, սակայն մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են մեկ այլ ուղեկցող քրոնիկ հիվանդություն։
Հիվանդությունը վերջին շրջանում տարածվում է ուղտերից։ Մարդուց մարդուն փոխանցումը կարելի է կանխարգելել՝ նվազեցնելով խիստ սերտ շփումը և հաղորդակցությունը մարդկանց միջև։
Համախտանիշի հատուկ բուժում կամ պատվաստանյութ գոյություն չունի, սակայն վաղ բժշկական օգնությունը կարող է փրկել մարդկանց կյանքը։ Մինգամից բռնկման դեպքում կանխարգելիչ միջոցառումները գրեթե չեն տարբերվում այլ կորոնավիրուսների տարածման դեմ քայլերից։
Դրանք են՝
հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով՝ հատկապես ձեր քիթը մաքրելիս, զուգարանից օգտվելիս, ինչպես նաև այլ մարդկանց դիպչելուց հետո,
հազալիս կամ փռշտալիս փակել քիթը և բերանը մաքուր անձեռոցիկով, որն օգտագործելուց հետո անմիջապես նետել աղբարկղը,
հազացող կամ հարբուխով մարդկանց շրջապատում օգտագործել վիրաբուժական դիմակ և նրանց հետ շփվելիս պահել 2 մետր շառավղով սոցիալական հեռավորություն,
մնալ տանը և մեկուսանալ՝ մինչ ապաքինումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։