28/12/2022 09:48
«Հրապարակ». Ոչինչ չի մթագնում իշխանությունների տոնական տրամադրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, և փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ կմասնակցի վարչապետը։ Հրավիրված են իշխանական և իշխանամետ էլիտան, հասարակական այլ խմբեր։
Իսկ դեկտեմբերի 29-ին իշխանական վերնախավը հրավիրված է նախագահական․ Վահագն Խաչատուրյանն է Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ ընդունելություն կազմակերպել։ Բացի այդ, ՔՊ վերնախավն էլ դեկտեմբերի 31-ի գիշերը Փաշինյանի հարկի տակ է հավաքվելու՝ կառավարության առանձնատների բնակիչները և մի քանի ընտրյալներ։ Ոչինչ չի մթագնում այս մարդկանց տոնական տրամադրությունը»։