28/12/2022 17:56
Այլ երկրներ մեկնած ռուսաստանցիները պետք է զրկվեն ՌԴ-ում եկամուտի աղբյուրներից․ Մեդվեդև
Արտասահման մեկնած ռուսաստանցիները, որոնք ցանկանում են սեփական երկրի պարտությունը, պետք է զրկվեն ՌԴ-ում եկամուտի աղբյուրներից, հայտարարել է ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այդ անձանց չպետք է թույլ տալ վերադառնալ Ռուսաստան՝ մինչև նրանց կյանքի վերջը։ Նրանց հարկավոր է ամբողջովին զրկել մեր երկրում եկամտի աղբյուրներից, ինչպիսին էլ դրանք լինեն։ Իրավիճակին, երբ դավաճաններն, ովքեր սեփական երկրի պարտությունն են ցանկանում, եկամուտներ են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է վերջ դնել»,- գրել է Մեդվեդևը՝ Տելեգրամի իր ալիքում։
Նա նշել է նաև, որ այլ երկրներ մեկնած անձանց վերադարձը տուն հնարավոր պետք է լինի միայն այն դեպքում, եթե նրանք նախապես հրապարակայնորեն ջղջան, իսկ դրանից հետո՝ համաներման կամ ներման արժանանան։