28/12/2022 19:00
Պատրաստ ենք համագործակցել բոլոր երկրների հետ՝ COVID-19-ից հետո համաշխարհային տնտեսությունն արագ վերականգնելու համար․ Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ՝ COVID-19 համավարակից հետո համաշխարհային տնտեսությունն արագ վերականգնելու համար, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանը պատրաստ է աշխատել բոլոր երկրների հետ՝ ակտիվացնելու միջազգային համագործակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարում և վերականգնելու արտադրական ու վաճառքի շղթաների կայունությունը՝ համավարակից հետո համաշխարհային տնտեսության արագ վերականգնման համար»,- ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նշենք, որ Չինաստանը դեկտեմբերի սկզբից նվազեցրել է հակահամաճարակային սահմանափակումները, իսկ հունվարի 8-ից զգալիորեն կմեղմացնի դրանք նաև երկիր մուտք գործող անձանց համար։