28/12/2022 14:59
Փաշինյանն ու Ալիևը համատեղ աշխարհաքաղաքական խաղ են խաղում Լաչինի միջանցքի շուրջ՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար. ՀՀԿ փոխնախագահ (Տեսանյութ)
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղում է ուժային շախմատ, ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ Ռուսաստանին ոչ միայն ռեպուտացիոն, այլև ավելի հեռահար գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար», - նշեց նա։
Աշոտյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «պասերով ընկերություն են անում»։
Նա վստահ է՝ Լաչինի միջանցքի խնդիրը ժամանակավորապես կկարգավորվի, բայց դառնալու է «ճաքած ապակի», որը մի օր «շրխկալու է»։