28/12/2022 17:01
Ո՞ւմ եք պետք դուք, որ չեք կարողանում որևէ անվտանգային խնդիր լուծել․ Քրիստինե Վարդանյանն՝ իշխանություններին (Տեսանյութ)
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնած «Իրական մեղավորը» խորագրով երթի մասնակիցները ՀՀ Կառավարության շենքի դիմաց էին։
Երթի մասնակիցները շեշտեցին՝ ՀՀ փաստացի իշխանությունները, որոնք իրականում իրավիճակի հանգուցալուծման առաջնային պատասխանատուներն են, երկու շաբաթից ավելի է՝ ոչինչ չեն անում ամբողջական շրջափակաման մեջ գտնվող Արցախը մայր հայրենիքին կապող կենսական ճանապարհի բացման ուղղությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթի ժամանակ խոսքն ուղղեց ՀՀ գործող իշխանություններին։
«Ո՞ւմ եք պետք դուք, որ ոչ միայն չեք կարողանում որևէ անվտանգային խնդիր լուծել, այլ ամեն անգամ, այսպիսի ճգնաժամերի ժամանակ, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, թիրախավորում եք հային ու հայությանը»,- ընդգծեց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում