28/12/2022 15:50
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որը արգելափակված է արդեն 17 օր, Թվիթերի միկրոբլոգում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
Ըստ նրա՝ սա է միակ ճանապարհը՝ հարցի շուրջ հստակ պատկերացում ունենալու համար․«Եվ, այո՛, այն փաստը, որ միայն ԿԽՄԿ-ի խորհրդանիշով մեքենաներն են մուտք ու ելք անում, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է», - նշել է նա։