28/12/2022 12:59
Արցախի առողջապահության նախարարը Մարտունիում քննարկել է բուժմիավորումների դեղորայքային ապահովվածության, տեխնիկական հագեցվածության հարցերը
Դեկտեմբերի 27-ին ԱՀ առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը նախարարության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Գործադիր տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է նաև Կարմիր շուկայի և Գիշիի գյուղական բժշկական ամբուլատորիաների, Խնուշինակի բուժակ մանկաբարձական կետի և Ճարտարի տեղամասային հիվանդանոցի շենքային պայմաններին։
Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ բուժանձնակազմների հետ և քննարկվել են դեղորայքային ապահովվածության, տեխնիկական հագեցվածության, կադրային քաղաքականության, շենքային պայմանների բարելավման և բուժսպասարկման որակի վերաբերյալ մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում նախարար Սամվել Ավետիսյանը ներկայացրել է նաև իր տեսլականը Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վերաբերյալ և հանձնարարել գործադիր տնօրեն Ռ․ Բաղդասարյանին ներկայացնել մեկամյա զարգացման ծրագիր։