29/12/2022 10:28
Իշխանությունն ասում է՝ «բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու, դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով». Տիգրան Աբրահամյան
Հայաստանում իշխանությունը փորձում է դիրք ընդունել, թե «մենք ինչ մեղավոր ենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղության չեն գնում, իսկ մեր դաշնակիցն էլ ոչ միայն մեզ չի օգնում, այլև դրանց միացած ճնշում է», նման դիտարկում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իհարկե, իշխանությունը սրանով էլ չի սահմանափակում, ասում է՝ իսկ ի՞նչ լուծում է առաջարկում հավաքական ընդդիմությունը՝ խորհրդարանում և դրանից դուրս։
Հերիք չի պատասխանատվությունից փախչելու ճանապարհին բոլոր դերակատարներին թշնամացնում և մեր դեմ է տրամադրում, մի բան էլ՝ լուծումներն է փորձում հրել մնացածների վրա։
Այսինքն՝ իրենք իշխանություն ստանձնել են միայն ուտել/խմելու/վայելելու համար, իսկ երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պետք է միջազգային հանրությունն ու հասարակությունը ապահովի։
Եվ ամենակարևորը՝ իշխանությունը ամեն գնով խուսափում է խոստովանել, թե ինչու այս 4.5 տարիների ընթացքում հասանք այս աղետին՝ պետությունը դրեցին, «ռասկուլաչիտ» արեցին ու հիմա էլ թե՝ «բա ինչ անենք, երկիրը ի վիճակի չէ պայքարելու, դրա համար էլ գնում ենք Հայաստանի ու Արցախի խաղաղ հանձնման ճանապարհով», - Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։