29/12/2022 12:10
Հայաստանում կա գրիպի բռնկում, շրջանառվում է նաև H1N1 տիպը, ինչը բավական վտանգավոր է. նախարար
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը հանգիստ է, բայց կա գրիպի բռնկում։
«Բավական ակտիվացում ենք տեսնում, խրոնիկ հիվանդություններով մարդկանց ու մինչև 12 տարեկան երեխաներին հորդորում եմ անպայման պատվաստվել գրիպի դեմ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Այս տարի շրջանառվում է նաև H1N1 տիպի գրիպը։
«Դա բավական վտանգավոր է»,- նշեց նախարարը։