29/12/2022 14:26
ՌԴ-ն անընդունելի է համարում իր խաղաղապահների հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում
ՌԴ խաղաղապահ զորակազմի հասցեին քննադատությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի համատեքստում անընդունելի է, Մոսկվան աշխատում է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի, ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող քննադատությանը, ապա կարծում եմ, որ այս իրավիճակում դա անընդունելի է: Մենք բազմիցս ասել ենք, որ ռուսաստանցի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն բան՝ իրավիճակը տեղում կարգավորելու համար: Ոչ մի հանրային հարձակում գործին չի օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Մենք աշխատում ենք այս իրավիճակը բարելավելու ուղղությամբ», - ասել է դիվանագետը։