29/12/2022 14:02
Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողություններն արժանի են բարձր գնահատանքի. ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունները բարձր գնահատանքի են արժանի, նրանք շարունակում են մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, այս մասին ասվում է 2022 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքների մասին զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Մենք նպաստել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, նրանց միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի բանակցություններին և հումանիտար խնդիրների լուծմանը», - նշել են նախարարությունից։
Ընդգծվել է, որ ռուսական դիվանագիտությունը 2022 թվականին զգալի ջանքեր է գործադրել միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։