Միգրացիոն ծառայությունը ներկա ձևաչափով ավարտում է իր գործունեությունը. Արմեն Ղազարյան

30/12/2022 10:16

Միգրացիոն ծառայությունը ներկա ձևաչափով ավարտում է իր գործունեությունը. Արմեն Ղազարյան


Հայաստանի միգրացիոն ծառայության համար տարին բավական բարդ էր և միաժամանակ շրջադարձային՝ մի շարք բարեփոխումների համատեքստում: Մասնավորապես, Ներքին գործերի նախարարության ձևավորման վերջին փուլն էր, և մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Ամփոփելով տարին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշեց, որ ՆԳ նախարարության ձևավորումը, ինչպես նաև ՆԳ նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, ինստիտուցիոնալ իմաստով ամենամասշտաբային ռեֆորմն է: Այս ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի օրենսդրական աշխատանք:

«Չէի ցանկանա, որ այս փոփոխությունները զուտ ընկալվեին որպես գերատեսչությունների պարզ միավորում, որովհետև իրականացվել է ֆունկցիոնալ բազային ամբողջական գնահատում և օպտիմալացում: Մենք գործառույթներն առնվազն դնում ենք այնպիսի ուղու վրա, որ ակնկալենք երկու կարևոր հանգամանք: Այն է՝ վարչարարական գործընթացներում ժամանակի կորստի էական նվազում, ծառայությունների մատուցման որակի էական բարձրացում: Այս երկու նպատակներին հասնելու համար կարևոր գործիք է թվայնացումը: Դրա միջոցով է հնարավոր նվազեցնել ավելորդ բյուրոկրատիան, թղթաբանությունը, վարչական մարմնի և քաղաքացու շփումը նվազագույնի հասնելը»,-ասաց Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ այս փոփոխությունները ուղղված են ոչ թե վերահսկողական գործընթացներին, այլ՝ քաղաքացուն:

Դրանից բացի, կարևոր գործառույթ է վերապահվում նոր ստեղծվող ՆԳ նախարարությանը: Արմեն Ղազարյանը նկատեց, որ այսօր միգրացիոն քաղաքականության մշակումը՝ որպես օրենսդրական գործառույթ, որևէ պետական մարմնի վրա դրված չէ: Այնինչ, իրականում քաղաքականությունները պետք է մշակվեն նախարարությունների և իրականացվեն ոլորտային ենթակա մարմինների կողմից: Խոսելով ՆԳՆ-ի ստեղծման փաթեթից՝ Արմեն Ղազարյանը նկատեց, որ այնտեղ բավական հստակ ուրվագծված է՝ միգրացիոն քաղաքականության մշակման, քաղաքականության իրականացման համակարգման և մոնիտորինգի գործառույթները դրված են ՆԳ նախարարության վրա, իսկ իրականացումը կապահովի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: 

Ներկայացնելով ընթացիկ տարվա աշխատանքները՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ գործարկել են օտարերկրացիներին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման էլեկտրոնային հարթակը, որի միջոցով գործատուները, օտարերկրացի աշխատողները միասնական հարթակի միջոցով, էլեկտրոնային ճանապարհով իրականացնում են վարչարարությունը: Բոլոր պետական մարմինները, որոնք ներգրավված են այդ գործընթացում, ևս  աշխատում են այդ հարթակի միջոցով:

«Մենք կարողացանք հասնել այն իրավիճակին, որ պետական մարմին և օտարերկրացու շփումը դարձել է մեկանգամյա: Օտարերկրացին մեկ պատուհանի սկզբունքով ստանում է իր ժամանակավոր կացության կարգավիճակը»,-ասաց Արմեն Ղազարյանը:

Ընթացիկ տարում շարունակվել են աշխատանքները նաև այլ գործառույթների թվայնացման ուղղությամբ: Ապաստանի գործառույթի իրականացման համար ևս գործարկվել է ներքին վարչարարական հարթակը: Դրանից բացի, 2019 թվականից գործում էր ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային հարթակը, որն արդեն 2022-ին ընդլայնել է իր աշխարհագրությունը: Մի շարք եվրոպական երկրներ, որոնք ռեադմիսիոն հայցեր են ուղարկում Հայաստանին, ևս միացել են նշված հարթակին: Արմեն Ղազարյանն ընդգծեց, որ միգրացիոն ծառայության գրեթե բոլոր վարչական  գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային հարթակների միջոցով:

Ամփոփիչ տեսքի է բերվել Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը: Այն Երևանում ամբողջությամբ ավարտվել է: 2022 թվականին ընդունվել են կարևոր որոշումներ, որոնք թույլ կտան 2023-ին ծրագիրն իրականացնել մյուս մարզերում ևս: Կատարվել է շահառուների ամբողջական վերահաշվառում: Այսօրվա դրությամբ մարզերում հաշվառվել է 194 ընտանիք, որոնք կարող են դառնալ այս ծրագրի շահառու: Հունվարի կեսերին կավարտվի դիմումների ընդունման գործընթացը:

Ինչ է սպասվում այս ծրագրերին բարեփոխումներից, ծառայությունների միավորումներից  հետո. արդյոք դադարեցվելու ե՞ն: Արմեն Ղազարյանը վստահեցրեց, որ բոլոր ծրագրերն ու ծառայությունները շարունակելու են իրականացվել, որևէ դադար չի լինելու: Միայն հաջորդ տարվա համար նախատեսված է Միգրացիոն ծառայության սոցիալական բնույթի գործառույթները փոխանցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

«Միգրացիոն ծառայությունը իրականացնում է մի խումբ սոցիալական գործառույթներ, որոնք բնորոշ չեն միգրացիոն ծառայություններին: Վստահեցնում եմ՝ ծրագրերը, ծառայությունները կանգ չեն առնելու: Այն ծրագրերը, որոնք նախանշեցի, շարունակվելու են իրականացվել, բայց  սոցիալական բնույթի գործառույթները փոխանցվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Օրինակ, երբ դրական որոշում է տրվում, և քաղաքացին ճանաչվում է փախստական, հաջորդիվ իրականացվում է ծրագիր, որով սուբսիդավորվում է բնակարանի վարձը 6 ամիս ժամկետով: Սա սոցիալական գործառույթ է, որը փոխանցվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,-ասաց Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը վստահեցրեց, որ անցումը կազմակերպել են բավականին հարթ: Այդ աշխատանքները դեռ կշարունակեն իրականացվել Միգրացիոն ծառայության կողմից՝ մինչև նոր կանոնադրության հաստատումը:

Ինչ կադրային քաղաքականություն է սպասվում նոր կառույցի ստեղծմամբ ու ծառայությունների միավորմամբ: Փոփոխությունների փաթեթը ենթադրում է գործող կադրերի վերապատրաստում: Դրա արդյունքներով էլ կիրականացվեն նշանակումները:

«Ստացվում է Միգրացիոն ծառայության ներկայիս ֆորմատով գործունեության ավարտն է: Այն 30 և ավելի տարիների ընթացքում շատ մեծ աշխատանք է կատարել ու հիմնականում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ, հնարավորինս դիմակայել է ժամանակի մարտահրավերներին, սակայն ժամանակները փոխվել են, մարտահրավերները՝ նույնպես: Կցանկանայի, որ այս բարեփոխումները ընկալվեն որպես արդիականացման գործընթացի մաս: Միգրացիոն կարողությունները, օրենսդրությունն արդիականացվում են, համապատասխանեցվում են ժամանակակից աշխարհի կարիքներին, իհարկե՝ տեղային իրողությունները հաշվի առնելով»,-հավելեց Արմեն Ղազարյանը:

Նոր ձևավորվող նախարարության կազմում միգրացիոն ծառայության ամբողջական ընդգրկումն ապահովելու համար տրված է անցումային փուլ՝ մինչև 10 ամիս: Այդ ընթացքում ծառայությունը շարունակելու է գործել իր ներկայիս հասցեում, պահպանվելու են նույն կոորդինատները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը 14/11/2024 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը 14/11/2024 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է 14/11/2024 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով 14/11/2024 14:53 Չի կարելի գիշեր-ցերեկ ասել՝ «մեզ ցեղասպանել է մի երկիր ու ամեն օր պետք է դրա մասին խոսենք», ո՛չ. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) 14/11/2024 14:42 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 14/11/2024 14:34 Արսենյանի մասնակցությունը փոփոխություն չի մտցրել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ի մասով դիրքորոշման մեջ. ԱԳՆ 14/11/2024 14:28 Հրազդանում կասեցվել է «Փարթի քեյքս» ապրանքանիշի կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 14/11/2024 14:19 Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ 14/11/2024 14:08 Հայտնի են ազգային հավաքականի խաղային համարները՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում 14/11/2024 14:03 Վստահ եմ, որ հետագայում ևս Ժնևի համալսարանի հայագիտական ամբիոնը կշարունակի ներշնչանքի աղբյուր լինել. Խաչատուրյան 14/11/2024 14:01 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 14/11/2024 14:00 Միջազգային հանրության շրջանում կասկած չկա, որ բռնի տեղահանություն էր, հետևաբար, արցախահայության վերադարձի իրավունքը պետք է գործի. Արա Ղազարյան 14/11/2024 13:47 Միջազգային հանրությունը պետք է հարմարվողականությունը մի կողմ դնի և խոսի Բաքվում պահվող պատանդների ու գերիների մասին. Գրետա Թունբերգ 14/11/2024 13:38 Չարենցավանում բնակարաններից մեկում պայթյուն է եղել. տուժածներ չկան 14/11/2024 13:33 Չեն կարողացել մեզ սպանեն, դրա համար էլ ՊՊԾ-ից դժգոհ են. ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն իրենց ջեբի շներ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/11/2024 13:25 Ընկեր Լևոնը չէր կարողացել խորհուրդ տալ ընկեր Արթուրին, և ընկեր Արթուրը եկել էր, «ազգային արժեքները ոչնչացնող» ոչ ընկեր Արայիկից խորհուրդ էր հարցնում. Արայիկ Հարությունյան 14/11/2024 13:15 Ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա, խորը քնած եք. Փաշինյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 14/11/2024 13:12 COP29-ն էթնիկ զտման համար պատասխանատու Ադրբեջանում անցկացնելու երկերեսանիությունը զզվանք է առաջացնում․ Գրետա Թունբերգ (Տեսանյութ) 14/11/2024 12:56 Նոյեմբերի 9-ին ես ասել եմ` ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, թուղթը ստորագրելու եմ. ինչո՞ւ եմ արել՝ դա ուրիշ խնդիր է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը