30/12/2022 17:28
ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը դադարելու է գործել
Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը 2023 թվականի հունվարի 1-ից կդադարի գործել, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
«2023 թվականի հունվարի 1-ին դադարում է գործել Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1992 թվականի մարտի 13-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության և համաձայնագրի մյուս կողմերի միջև»,- նշված է հաղորդագրությունում։