30/12/2022 20:06
Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում կարգուկանոնի պահպանման հետ կապված հարցեր:
Այդ համատեքստում Արցախի նախագահը հանձնարարել է պատկան մարմիններին շարունակել կատարել իրենց պարտականությունների ուժեղացված ռեժիմով:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: