30/12/2022 14:48
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացածները Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորեն Նոր տարին
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բելգարյանը հայտնել է՝ Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած անձինք դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու են դեպի Եռաբլուր։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:
Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»: