02/01/2023 13:30
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում հայտարարություն/բանաձև չընդունվեց, ՄԻԵԴ-ի որոշումը խիստ վերապահումներով կարելի է դրական համարել, սակայն դրա որոշման կետերն էլ կյանքի չկոչվեցին։
Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հիմա, քաղաքական և անվտանգային հարցերը փորձում է փաթաթել որևէ միջազգային դերակատարի կամ ամբողջական առումով՝ «միջազգային հանրության» վզին, իսկ ինքն իր դերը տեսնում է բացառապես հումանիտար բնույթի հարցերում։
Իշխանության վարքագիծը առաջիկա ժամանակահատվածում ծայրահեղ հետևանքների է հանգեցնելու, երբ հայ ժողովրդի համար հնարավոր ելքի ընտրություն այլևս չի լինելու։
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը և հետագա զիջումներն առաջնային վերաբերվելու են հենց Հայաստանին»։