04/01/2023 14:57
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված՝ 2 մահվան դեպք է գրանցվել
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել, այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում, այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- ասուլիսի ժամանակ ասել է Աբովյանը:
Մասնագետի խոսքով՝ հիվանդության սկզբնական փուլում բժշկին դիմելը կօգնի փրկել կյանքեր: