04/01/2023 19:56
Ինչպես ճիշտ լվացվել ձմռանը՝ չվնասելով մաշկը
Մարդու ձեռքերը մարմնի այն հատվածներն են, որոնք օրվա ընթացքում իրենց մակերեսին կուտակում են միլիոնավոր տարատեսակ բակտերիաներ։
Ձեռքերը աչքերին, քթին կամ բերանին հպելով, այդ միկրոբները փոխանցում ենք տվյալ տեղամասերի լորձաթաղանթի վրա և պատճառ դառնումվ վարակային ախտահարման՝ տեղային վարակային բորբոքմամբ և ընդհանուր վարակային հիվանդությամբ։
Ձեռքերը լվալը պարզ, սակայն արդյունավետ միջոց է, որ կանխարգելում է վնասաբեր մանրէների տարածումը և այնտեղ, որտեղ նորմայում պետք է չլինեն։ Հոսող մաքուր ջրի տակ ձեռքերն օճառով լվալն ապահովում է ձեռքերի աղտոտվածության և մաշկի մակերեսային շերտի մարէների մեխանիկական հեռացումը:
Եթե խնամում եք նորածին կամ մանկահասակ երեխաների, հիվանդ մարդկանց, ապա ձեռքերի լվացումը դառնում է առանձնահատուկ կարևոր, քանի որ օգնում է, որ չտարածելու այնպիսի վարակներ, ինչպիսիք են ՍՇՎՎ-ն, գրիպը կամ գաստրոէնտերիտները։
Մանկահասակ և ավելի մեծ տարիքի երեխաները նույնպես կարիք ունեն պարբերաբար լվալու իրենց ձեռքերը։ Երեխաների պարագայում համոզվեք նաև, որ ձեռքերը լավ պարզաջրված են, չեն պարունակում օճառի կամ փրփուրի մնացորդներ և չոր են։
Ձեռքերի լվացումը կարևոր է նաև հիվանդանոցներում․ այն տարբեր պացիենտների միջև վարակի տարածումը կանխարգելող խիստ կարևոր հիգիենիկ միջոցառում է, որի նշանակությունը երբեք պետք չէ թերագնահատել։ Քանի որ հիվանդների մի մասի իմունային համակարգը կարող է թուլացած լինել և նույնիսկ «ոչ վտանգավոր» վարակը նրանց մոտ կարող է ստանալ ծանր անկառավարելի ընթացք։
Ձմռանը ձեռքերի լվացումն ու խնամքը պահանջում են հատուկ մոտեցում։ Պետք է հրաժարվել շատ տաք և շատ սառը ջրից, քանի որ ձմռանը հատկապես դրանք կարող են դառնալ ձեռքերի մաշկի ճաքերի և չորության պատճառ։
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաև այնպիսի օճառներ, որոնք պարունակում են փափկեցնող միջոցներ, գլիցերին, վիտամիններ և բնական եթերայուղեր։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։