04/01/2023 17:23
Չինաստանը կոչ է արել չքաղաքականացնել COVID-19-ը
Չինաստանը կոչ է անում չքաղաքականացնել COVID-19-ի համավարակը, փոխարենը համատեղ պայքարել դրա դեմ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Հուսով ենք, որ բոլոր կողմերը ուշադրությունը կկենտրոնացնեն անմիջականորեն համավարակի դեմ պայքարի վրա և կխուսափեն խոսքերից ու գործողություններից, որոնք քաղաքականացնում են COVID-19-ի համավարակը»,- ասել է նա։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է նաև, որ Չինաստանի քաղաքացիների մուտքը այլ երկրներ սահմանափակող լրացուցիչ միջոցառումների կարիք չկա։
Նշենք, որ 2022 թվականի ավարտին Չինաստանում հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են, ինչից հետո, սակայն, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ճապոնիան Չինաստանի քաղաքացիներին պարտավորեցրել են իրենց տարածք մուտք գործելուց առաջ պարտադիր ՊՇՌ թեստ հանձնել։
Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պեկինը համարժեք կպատասխանի այն երկրներին, որոնք Չինաստանի քաղաքացիների մուտքը սահմանափակում են՝ հակահամաճարակային պրոֆիլակտիկ միջոցառումների պատրվակով։