04/01/2023 16:45
Կարեն Նալբանդյանը հեռացել է «Նոա»-ից
Հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը խզել է պայմանագիրը «Նոայի» հետ երկկողմանի համաձայնությամբ:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը խզել է պայմանագիրը «Նոա»-ի հետ երկկողմանի համաձայնությամբ:
Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- նշված է հաղորդագրությունում։