05/01/2023 16:10
Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Նապոլիի» հետ խաղին
Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է մասնակցել խաղին և փոխարինվել է 83-րդ րոպեին։
Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«Լավագույն վերսկսումն էր Ա Սերիայում»,- գրել է Մխիթարյանը:
Հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփել է միլանյան ակումբի հարձակվող Էդին Ջեկոն։ Գոլային գրոհը զարգացրել է Հենրիխ Մխիթարյանը, իսկ Ջեկոն եզրափակել է Դիմարկոյի փոխանցումը։
«Ինտերը» 33 միավորով 4-րդ տեղում է։ «Նապոլին», որի համար սա առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում, 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։