06/01/2023 18:38
Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է․ Վահան Հունանյան
Թուրքական կողմն այսօր հայկական կողմին տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է, ԶԼՄ-ների հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է:
Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,-ասել է Հունանյանը։