06/01/2023 17:53
Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ․ Արցախի ՄԻՊ
Երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իրենց հայտարարություններում ասել են «Այլևս երբեք», Twitter-ում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հորդորելով այդ երկրներին ճանաչել Արցախի անկախությունը և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
«Ճանաչեք Արցախի անկախությունը, պատժամիջոցներ կիրառեք Ադրբեջանի դեմ, պատասխանատվություն ստանձնեք արցախահայության կյանքի և իրավունքների պաշտպանության համար և ապացուցեք ձեր հավատարմությունը «Այլևս երբեք»-ին»,- գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: