09/01/2023 19:08
H1N1 տիպի գրիպից առաջացող հիմնական բարդությունները. Ախտանշաններ և կանխարգելման ուղիներ
Վերջին շրջանում՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում, նկատվում է գրիպի բռնկում, շրջանառվում է նաև H1N1 տիպի գրիպի տարածման ռիսկը, ինչը, ժամանակին չբուժելը, կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։
Ի տարբերություն հիվանդությունների այն տեսակների, որոնք ավելի լավ են ուսումնասիրված, H1N1 վիրուսն առավել սուր կերպով է ազդում օրգանիզմի վրա՝ թողնելով մի շարք բացասական հետևանքներ:
Քանի որ մարդիկ չափազանց զգայուն են վիրուսի նկատմամբ, հիվանդությունը շատ արագ է տարածվում և հանգեցնում է համաճարակի։
Ժամանակին ուշադրություն չդարձնելու և հիվանդության խորանալու պարագայում, հնարավոր է նույնիսկ մահացու ելք։ Հաշվի առնելով, որ հիվանդությունը բավական արագ է զարգանում, բարդություններ կարող են առաջանալ արդեն իսկ երրորդ կամ չորրորդ օրը: Ուստի, հիվանդության առաջին ախտանիշների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բուժօգնության:
Ամենավտանգավոր բարդություններից մեկը թոքաբորբն է: Այն կարող է լինել առաջնային կամ երկրորդական: Առաջնային դրսևորումները նկատվում են հիվանդության սկզբից մի քանի օրվա ընթացքում։ Նրա հիմնական ախտանիշներն են շնչառության պակասը և շատ ուժեղ չոր հազը։
Թոքերը լսելիս հստակորեն տարբերվում են խոնավ ռալերը։ Միաժամանակ, թոքերը ստուգելիս, հարվածային ձայնը բթանում է։
Այս հիվանդությունը զարգանում է բակտերիաների՝ հիմնական վիրուսին միանալու ֆոնին։ Նրա ախտանշաններն ի հայտ են գալիս մի փոքր ուշ՝ գրիպի սկսվելուց մոտ մեկ շաբաթ անց։
Երկրորդական թոքաբորբը կարելի է ճանաչել հետևյալ նշաններով՝
հազը դառնում է ավելի ուժեղ,
խորխի մեջ նկատվում է թարախային արտադրություն,
բորբոքման օջախները տեսանելի են ռենտգենի վրա,
ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։
Սովորաբար, երկրորդական թոքաբորբը սկսվում է հիվանդի ինքնազգացողության որոշակի բարելավումից հետո: Հիվանդը թեթևացում է զգում, հիվանդության ախտանշաններն աստիճանաբար նահանջում են, բայց հետագայում վերադառնում են ավելի ցայտուն կերպով։
Գրիպի այլ հնարավոր բարդություններն են՝
սիրտը շրջապատող թաղանթի բորբոքում (պերիկարդիտ),
միոկարդիտ,
հեմոռագիկ ախտանիշ,
սրտի կաթված,
սինուսիտ,
ականջի վարակներ,
ասթմա,
սրտային անբավարարություն,
շաքարային դիաբետ։
Խոզի գրիպ անվանումը ստացած վարակից պաշտպանվելու և հետագա բարդություններից խուսափելու համար, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել գրիպի դեմ՝ պահպանելով ինչպես ձեր, այնպես էլ շրջապատող մարդկանց և, հատկապես, ռիսկի խմբում գտնվողների առողջությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։