09/01/2023 14:43
Պեսկովը հերքել է Ռուսաստանում մասնակի զորահավաքի նոր ալիքի մասին հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ չպետք է կարևորել տելեգրամյան ալիքներում հաղորդագրությունները Ռուսաստանի Դաշնությունում մոբիլիզացիայի ենթադրյալ շարունակման մասին։
«Պետք չէ նման նշանակություն տալ Telegram-ի ալիքներին ընդհանրապես: Հիմնական աղբյուրը պաշտոնական իշխանություններն են՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գլխավորությամբ»,- ասել է Պեսկովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նա հիշեցրել է, որ մոբիլիզացիայի մասին «ամեն ինչ բազմիցս ասվել է» պաշտոնական իշխանությունների կողմից։