Վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու վրա

09/01/2023 16:35

Վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու վրա


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Շարունակվել են Էկոնոմիկայի նախարարության գերակա ծրագրերի, ոլորտային բարեփոխումների ընթացքի և կատարված միջոցառումների վերաբերյալ զեկուցումները:

Նշվել է, որ մշակվել են թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության, դեղագործության, քիմիական արդյունաբերության ոլորտների հայեցակարգերը, մինչև 2023թ. առաջին կիսամյակի ավարտը կընդունվեն նաև ռազմավարությունները: Միևնույն ժամանակ, ներկայացվել են տնտեսության այս ճյուղերի զարգացմանն ուղղված քայլերն ու ներդրումային ծրագրերը:

ԷՆ պատասխանատուները Կառավարության ղեկավարին զեկուցել են տնտեսական կարողությունների արդիականացման (պորտֆելն այս պահի դրությամբ`42 մլրդ ՀՀ դրամ) և արտերկրից լավագույն մասնագետներին հայաստանյան ընկերություններ ներգրավելու ծրագրերի ընթացքի մասին, ներկայացրել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) խթանման, կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված միջոցառումները: Վարչապետը հանձնարարել է տնտեսության արդիականացման ծրագրերում կենտրոնանալ բովանդակային առաջընթաց ապահովելու և պետական օժանդակության գործիքակազմի շարունակական կատարելագործման վրա: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է պետական կառավարման համակարգի կարողությունների զարգացման և ֆինանսական գրագիտության բարձրացման ծրագրերի իրականացումը:

Ներկայացվել են արտահանման խթանման, տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման, լոգիստիկ կապուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտահանման ապահովագրության ուղղություններով կատարված աշխատանքները, մտքեր են փոխանակվել հետագա քայլերի շուրջ: Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների մասով նշվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրով այս պահի դրությամբ համարակալվել է 200.000 գլուխ, փետրվարին ակնկալվում է ավարտին հասցնել գործընթացը: Հաջող իրականացվում են ինտենսիվ այգեգործության ծրագրերը, գյուղապահովագրության ծրագիրը, 2023թ. նախատեսվում է մեկնարկել տնկանյութի հավաստագրման գործընթացը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է տնկիների հավաստագրման ինստիտուտի ներդրումը, որը թույլ կտա ձևավորել համապատասխան կարողություն և համակարգ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև արոտավայրերի հասանելիության բարձրացման հետ կապված հարցերին՝ հանձնարարելով գույքագրել առկա խնդիրները և ներկայացնել լուծման առաջարկներ:

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել ձկնաբուծության ոլորտում վերջին շրջանում արձանագրված անկումների, ռիսկերի կառավարման և ձեռնարկվող քայլերի մասին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խստիվ կիրառել վերահսկողության մեխանիզմները և հետևողական լինել ստանդարտների պահպանման հարցում: Քննարկման առարկա են դարձել նաև կոնյակագործության, խաղողի մթերման գործընթացները, սպանդանոցների գործունեության հարցերը:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի ու բարեփոխումների մասին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև 07/01/2025 21:58 Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել 07/01/2025 21:40 ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավարի դեմ 07/01/2025 21:21 Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ 07/01/2025 20:57 Պատրիարք Կիրիլը Ռուսաստանի ու Արևմուտքի կոնֆլիկտը «կրոնական» է որակել 07/01/2025 20:38 Թուրք-ադրբեջանական սպառնալիքի առկայությունը հերքող վայ «մասնագետների» քարոզչությունը խաթարում է մեր պետության անվտանգությունը․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյան 07/01/2025 20:20 Meta-ն փոխում է քաղաքականությունը, Ցուկերբերգը նորություններ է հայտնել 07/01/2025 20:01 Արարատի և Աբովյանի ճանապարհներին մերկասառույց է 07/01/2025 19:48 Վրաստանը Ֆրանսիային խորհուրդ է տվել նոր ընտրություններ անցկացնել 07/01/2025 19:28 «Զերծ մնալ զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց»․ Ռազմական ոստիկանության հայտարարությունը 07/01/2025 19:15 Թմրանյութը պահել են անասնագոմում 07/01/2025 18:59 ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են 07/01/2025 18:33 Ռուսական զինուժը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին ու զինապահեստներին 07/01/2025 18:18 Դեսպան Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին 07/01/2025 18:01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին 07/01/2025 17:32 «Աշխատանքից ազատման դիմում եմ գրել»․ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար 07/01/2025 17:17 Երևանում բնակվող օտարերկրացիները մտել են համերկրացու տուն, ծեծել նրան ու փող հափշտակել 07/01/2025 17:05 Քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 07/01/2025 16:59 Հրդեհ է բռնկվել Դավիթաշենում գործող ավտովերանորոգման կետում. ժամանել է 2 մարտական հաշվարկ 07/01/2025 16:49 Լուկաշենկոն հայտնել է, որ չի կառչում իշխանությունից 07/01/2025 16:45 Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը 07/01/2025 16:38 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է 07/01/2025 16:16 Իրանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 07/01/2025 15:54 Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին 07/01/2025 15:26 Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին 07/01/2025 15:20 Տոնական օրերին Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3450 խախտում 07/01/2025 15:16 Դատապարտյալն ինքնավնասումը կատարել է կրծքավանդակի շրջանում ցավերին չդիմանալու պատճառով․ ինքնավնասման երկու դեպք՝ մեկ օրում 07/01/2025 15:10 Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն 07/01/2025 15:04 Ավտովթար` Աշտարակի խճուղում. վարորդը տեղում մահացել է 07/01/2025 14:57 Վրաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ է տվել հետևել Ուկրաինային, որը «զոհաբերվել և ավերվել է» 07/01/2025 14:49 Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 43, զոհվել՝ 14 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 07/01/2025 14:46 20-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել, քանի որ օրեր առաջ երեխան մահացած է ծնվել 07/01/2025 14:35 Բարի ծառայություն, տղե՛րք. Շիրակում ձմեռային զորակոչի մեկնարկը տրված է․ Լուսանկարներ 07/01/2025 14:20 2024-ի ամենամեծ սուտը՝ Նիկոլ Փաշինյանի պնդումը արցախյան բանակցությունների մասին. «Սիվիլնեթ» 07/01/2025 14:17 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին 07/01/2025 14:14 Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը 07/01/2025 13:54 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 07/01/2025 13:43 Ի՞նչ է մետապնևմավիրուսը. Հայաստանում 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հայտնաբերվել է 50 դեպք 07/01/2025 13:31 Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թnւրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է. Վարդան Ոսկանյան 07/01/2025 13:21 Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան 07/01/2025 13:18 Լոռու, Շիրակի, Սյունիքի կադաստրի մարզային ստորաբաժանումները կփակվեն 07/01/2025 12:59 Փետրվար 1-ից կգործարկվի անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը (Տեսանյութ) 07/01/2025 12:25 44-օրյա պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է (Տեսանյութ) 07/01/2025 12:21 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 07/01/2025 12:18 Արցախից տեղահանված մի շարք ընտանիքներ կարող են օգտվել բնակարանային պետական աջակցության ծրագրից 07/01/2025 12:08 ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատել է Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում 07/01/2025 11:56 Չինաստանում նոր վիրուս է տարածվում, HMPV վարակի դեմ դեռևս պատվաստանյութ հասանելի չէ 07/01/2025 11:48 Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի 07/01/2025 11:43 ՀՀ երեք նախագահներին Արցախի հարցով միավորում էր նաև բանակցային ձևաչափը, իսկ Փաշինյանը 2018-ին ստացած բանակցային փաթեթը ոչնչացրեց և՛ բովանդակության, և՛ ձևաչափի առումով․ Արմեն Աշոտյան 07/01/2025 11:33 Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց դրանք հաղթահարելու կամք դուք կգտնեք ձեր մեջ՝ չեմ կասկածում. Դավիթ Առուշանյանը՝ նորակոչիկներին 07/01/2025 11:20 Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ 07/01/2025 11:15 «Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է 07/01/2025 11:05 Որդին դանակով 27 անգամ բազմաթիվ հարվածներ էր հասցրել մորը, կտրել պարանոցը. ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը 07/01/2025 11:02 Լարսը փակ է բեռնատարների համար 07/01/2025 10:59 Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն 07/01/2025 10:55 Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը. Վարուժան Գեղամյան 07/01/2025 10:50 Հրդեհ՝ Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում․ պահակակետ է այրվել 07/01/2025 10:47 Այսօր մեռելոց է. մասնակցեք պատարագին, թղթի վրա գրեք Ձեր ննջեցյալի անունը և հանձնեք եկեղեցու սպասավորին. Հայր Զաքարիա 07/01/2025 10:38 2024թ. Հայաստանը շարունակել է ընդլայնել դիվանագիտական կապերը և միջազգային ներկայության աշխարհագրությունը. ՀՀ ԱԳՆ 07/01/2025 10:31 Զոհերի թիվն անցնում է 50-ը․ երկրաշարժ՝ Տիբեթում (Տեսանյութ) 07/01/2025 10:20 Բյուրեղավանի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դպրոցի մոտ ավտոմեքենա է այրվել 07/01/2025 10:16 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն 07/01/2025 10:09 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում, որոնք աշխարհաքաղաքական քարտեզում նոր խմբագրումներ կմտցնեն. Տիգրան Աբրահամյան 07/01/2025 09:56 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները

Տվյալ բաժնի վերջին նյութերը