09/01/2023 10:10
Արցախի նախադպրոցական և երկարօրյա ուսումնական հաստատությունների աշխատանքը կկասեցվի՝ սննդի անբավարար լինելու պատճառով
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.
Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: