10/01/2023 19:50
Եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը չկա, քանի որ այդ տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել հետո, բայց նախագիծը պետք է իրագործվի․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր իր երկրի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է, քանի որ ինքն ավելի ուշ է կոնկրետ այդ տերմինով բնորոշել տրանսպորտային կապ ապահովող նախագիծը, որը, նրա խոսքով, «պետք է իրագործվի»։
«Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը չկան, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել դրանից հետո, բայց այնտեղ հստակ գրված է, որ տրանսպորտային կապ պետք է հաստատվի Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է ապահովի այդ կապը։
Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Մեզ համար դա ռազմավարական նշանակության նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը։