10/01/2023 20:37
Նորածնային քաշի կարգավորումներ․ Ինչպես հասկանալ, որ երեխան նորմալ է աճում
Երեխային պարբերաբար կշռելն օգնում է հասկանալ, թե արդյոք նրա աճը նորմա՞լ է զարգանում, ստանո՞ւմ է արդյոք բավարար սնունդ և կա՞ որևէ առողջական խնդրի կասկած:
Նորածին և մանկահասակ երեխաներին սովորաբար պետք է կշռել առնվազն՝
մինչև 6 ամսական լրանալը՝ ամիսը մեկ անգամ,
6-12 ամսականում՝ 2 ամիսը մեկ անգամ,
1 տարեկանը լրանալուց հետո՝ 3 ամիսը մեկ անգամ:
Ծնվելիս երեխայի քաշը զգալիորեն կախված է այն հանգամանքից, թե հաշվարկած ծննդաբերության օրվան ինչքան մոտ է ծնվել: Այդ օրվանից հետո ծնված երեխաները (ժամկետանց հղիություն կամ հղիության գերկրում) հաճախ տարիքային նորմայից ավելի խոշոր են, իսկ մինչև այդ օրը ծնվածները (վաղաժամ ծննդաբերություն) հաճախ ավելի փոքր:
Ծնվելիս երեխայի քաշի վրա նաև մեծ ազդեցություն ունեն մոր առողջությունը, հղիության ընթացքը և մինչև ծննդաբերությունը և դրանից հետո նրա սննդակարգը:
Նորածնի քաշը նաև կարող է կախված լինել՝ ծնողների հասակից և քաշից, ինչպես նաև ծնվելիս երեխայի առողջական վիճակից:
Աղջիկները, առաջնեկները և բազմապտուղ ծննդաբերությունից ծված նորածինները հաճախ ունեն ավելի փոքր քաշ: Տղաները, եզակի նորածինները և ընտանիքի երկրորդ, երրորդ և մյուս երեխաները հաճախ ավելի խոշոր են:
Եթե երեխան ծնվել է նորմայից ցածր կամ բարձր քաշով, ունի հնարավոր խնդիրների վերհսկման ավելի մեծ ուշադրության կարիք:
Տարբեր նորածին երեխաներ աճում են տարբեր ձևով, սակայն կան առողջ աճի և քաշի ավելացման չափորոշիչներ, որոնցով առաջնորդվում են մանկաբույժները։
Բժիշկները երեխայի առողջ աճը գնահատելիս սովորաբար առաջանորդվում են հետևյալ չափորոշիչով, երբ ակնկալվող ժամկետում ծնված նորածին երեխաներն իրենց քաշը կրկնապատկում են 4 ամսականում և եռապատկում 1 տարեկանում: Տղաների քաշը եռապատկվում է մոտ 13-րդ ամսականում, իսկ աղջիկների քաշը՝ մոտ 15 ամսականում:
Բոլոր նորածիններն էլ ծնվելուց անմիջապես հետո որոշակի քաշ են կորցնում:
Առողջ նորածիններն առաջին շաբաթվա ընթացքում կորցնում են իրենց քաշի մոտ 10%-ը։ Նման երևույթի պատճառն այն է, որ կրծքով կերակրվող երեխաներն իրենց կյանքի առաջին օրերին ստանում են մայրական կաթի ավելի քիչ քանակ, որից հետո մայրական կաթնատվությունն աճում է, որն էլ օգնում է երեխաներին, որ սկսեն քաշ ավելացնել:
Առողջ նորածինները սովորաբար իրենց ծնված քաշին վերադառնում են 2-3 շաբաթականում:
Նորածին երեխայի քաշի աճը կարող է դանդաղել հետևյալ պատճառներով՝
երեխան սկսում է քնել ավելի շատ և կերակրվել ավելի հազվադեպ,
ծնողը կամ երեխան հիվանդացել են,
ծնողը լարվածություն է զգում,
մայրը հղի է կամ ընդունում է հակաբեղմնավորիչներ:
Եթե ձեր նորածին երեխան ունի առողջ ու երջանիկ տեսք, դուք կարող եք համբերել և շարունակել հսկելը: Կամ կարող եք քիչ ավելացնել կերակրումների քանակը, եթե համոզված եք, որ կրծքի կաթը քիչ է կամ բավարար չէ:
Նորածնի քաշը և մյուս չափումները գրանցվում են նրա բժշկական քարտում: Այս գրանցումներն օգնում են բժշկին, որ հետևի երեխայի առողջությանը, աճին ու զարգացմանը: Բուժանձնակազմը կարող է նաև յուրաքանչյուր այցի ժամանակ ստացված տվյալների հիման վրա գրաֆիկ կազմել, որը պատկերում է երեխայի քաշը և հասակը տարբեր տարիքներում: Նման գրաֆիկներն օգնում են բժշկին գնահատելու, թե ինչպես է աճում երեխան այցելությունների միջև ընկած ժամանակահատվածներում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։