10/01/2023 14:35
Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը. Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Հայաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, և Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ, այդ թվում՝ բարդ հարցերի շուրջ, կհստակեցվի հայկական կողմի դիրքորոշումը՝ կապված իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման մերժման հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպիսով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2023 թվականին Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններ չի անցկացնի, քանի որ կարծում է, որ ստեղծված իրավիճակում դա նպատակահարմար չէ։