10/01/2023 10:22
Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հունվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Թեհրանը Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տա, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան ավելի լավ է տարածաշրջանի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում: Մենք չենք ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին (խմբ.՝ Կովկասյան տարածաշրջանում)», - ընդգծել է Ղալիբաֆը: