10/01/2023 13:19
Բանակցություններում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Բանակցությունների ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում, և դեռ 2018 թվականին եմ ասել, որ դա սխալ բանաձև է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մենք բանակցում ենք այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն ԼՂ հայության և Ադրբեջանի միջև՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Իմիջիայլոց, ասեմ, որ դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է», - ասաց Փաշինյանը։